Իսկ ո՞րն է տարվա այն եղանակը, երբ ՀՀԿ-ն ընդհանրապես կչքվի քաղաքական ասպարեզից
ՀՀԿ խոսնակն ասում է. «Հիմա գալիս է սիրո, ներողամտության ու բարության ժամանակաշրջանը»: Իյա՜, իրո՞ք... Լսելով Շարմազանովին՝ սուրբ Թադեոսն ու Բարդուղեմեոսը երկնքում հոնգուր-հունգուր լաց են լինում... Իսկ եթե ավելի լուրջ, ապա իշխող ուժն անկեղծորեն խոստովանում է, որ մինչև հիմա ժողովրդի նկատմամբ իր տածած զգացումները եղել են ատելությունը, անհանդուրժողականությունը և չարությունը: Բայց սա էլ հե՛չ... Ժողովրդին այսօր հետաքրքրող թիվ մեկ հարցն այն է, որ կարելի է ձևակերպել սևակավարի. -Իսկ ո՞րն է տարվա այն եղանակը, երբ ՀՀԿ-ն ընդհանրապես կչքվի քաղաքական ասպարեզից՝ մեշոկով շալակած տանելով իր հետ այդ «սերը», «ներողամտությունը» և «բարությունը»:
Իսկ ո՞րն է տարվա այն եղանակը, երբ ՀՀԿ-ն ընդհանրապես կչքվի քաղաքական ասպարեզից
ՀՀԿ խոսնակն ասում է. «Հիմա գալիս է սիրո, ներողամտության ու բարության ժամանակաշրջանը»:
Իյա՜, իրո՞ք...
Լսելով Շարմազանովին՝ սուրբ Թադեոսն ու Բարդուղեմեոսը երկնքում հոնգուր-հունգուր լաց են լինում...
Իսկ եթե ավելի լուրջ, ապա իշխող ուժն անկեղծորեն խոստովանում է, որ մինչև հիմա ժողովրդի նկատմամբ իր տածած զգացումները եղել են ատելությունը, անհանդուրժողականությունը և չարությունը:
Բայց սա էլ հե՛չ...
Ժողովրդին այսօր հետաքրքրող թիվ մեկ հարցն այն է, որ կարելի է ձևակերպել սևակավարի.
-Իսկ ո՞րն է տարվա այն եղանակը, երբ ՀՀԿ-ն ընդհանրապես կչքվի քաղաքական ասպարեզից՝ մեշոկով շալակած տանելով իր հետ այդ «սերը», «ներողամտությունը» և «բարությունը»:
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից