Քաղաքական

26.10.2016 13:11


ԵՄ ներկայացուցիչ. «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դիվանագիտական ակտիվություն է նկատվում»

ԵՄ ներկայացուցիչ. «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դիվանագիտական ակտիվություն է նկատվում»

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում դիվանագիտական ակտիվություն է նկատվում»,–այս մասին ադրբեջանական «Trend» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը, ով ներկայումս այցով գտնվում է Բաքվում։

Նա նշել է, որ Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, և ցանկություն է հայտնել այցելել հայ-ադրբեջանական զորքերի շփման գիծ՝ հավելելով, որ տվյալ իրավիճակում հատկապես ակտիվ է Ռուսաստանը։

«Չնայած առաջընթացի բացակայությանը՝ մենք տեսնում ենք, որ երկխոսությունը շարունակվում է»,-ասել է ԵՄ ներկայացուցիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը