Դիարբեքիրի քաղաքապետը ձերբակալվել է քաղաքը լքելու փորձի ժամանակ
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի օդանավակայանում ձերբակալվել է քաղաքապետ Գյուլթան Քըշանաքը: «Անադոլուի» փոխանցմամբ՝ Քըշանաքը փորձել է լքել քաղաքը։
Նա մեղադրվում է Թուրքիայում պաշտոնապես ահաբեկչական կառույց համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության»օգտին քարոզչություն անելու մեջ։ Նշվում է, որ ս.թ. մարտի 8-ին քաղաքապետը քրդամետ հայտարարություններ է արել:
Դիարբեքիրի քաղաքապետը ձերբակալվել է քաղաքը լքելու փորձի ժամանակ
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի օդանավակայանում ձերբակալվել է քաղաքապետ Գյուլթան Քըշանաքը: «Անադոլուի» փոխանցմամբ՝ Քըշանաքը փորձել է լքել քաղաքը։
Նա մեղադրվում է Թուրքիայում պաշտոնապես ահաբեկչական կառույց համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» օգտին քարոզչություն անելու մեջ։ Նշվում է, որ ս.թ. մարտի 8-ին քաղաքապետը քրդամետ հայտարարություններ է արել:
Քըշանաքին 5-10 տարվա ազատազրկում է ապառնում։
7or.am