Պենտագոնը հայտարարել է ԻԼԻՊ–ի սիրիական «մայրաքաղաքը» գրոհելու ծրագրերի մասին
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ հակաահաբեկչական կոալիցիայի հարձակումը Ռաքքայի վրա կսկսվի իրաքյան Մոսուլի ազատագրումից առաջ։ Նրա խոսքով՝ այդպես է մտածվել ի սկզբանե։
Փարիզում հակաահաբեկչական կոալիցիայի ԱՄՆ գործընկերների հետ հանդիպմանը Քարթերը նշել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանք է ընթանում Ռաքքան գրոհելու ուղղությամբ, որն «Իսլամական պետության» զինյալներն իրենց «մայրաքաղաքն» են հռչակել։ Այս մասին հայտնում է «rbc.ru»–ն՝ «Reuters»–ին հղումով։
Այդ տեղեկատվուևթյունը հաստատել է նաև Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Ժան–Իվ Լե Դրիանը։
Ավելի վաղ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները հայտնել էին, որ Մոսուլի ազատագրումը կարող է մի քանի շաբաթ կամ նույնիսկ մի քանի ամիս տևել, իսկ այդ ընթացքում չի բացառվում Ռաքքայի գրոհը՝ ահաբեկիչներին Իրաքից շեղելու նպատակով։
Հիշեցնենք՝ Մոսուլի ազատագրումն սկսվել է հոկտեմբերի 17–ին։ Չնայած որոշակի հաջողություններին՝ իրաքյան բանակին մինչ այժմ չի հաջողվել ընդհուպ մոտենալ 2014–ից ԻԼԻՊ–ի կողմից գրավված քաղաքին։

7or.am