Աշխարհ

26.10.2016 18:01


Գիտնականները պարզել են, թե ինչպես են նորածինները տեսնում իրենց ծնողներին (լուսանկարներ)

Գիտնականները պարզել են, թե ինչպես են նորածինները տեսնում իրենց ծնողներին (լուսանկարներ)

Խոնարհվելով մանկական մահճակալի վրա և նորածնին ժպտալով՝ շատ ծնողներ չգիտեն, որ երեխան չի ճանաչում իրենց արտահայտած հույզերը։

Օսլոյի համալսարանի հոգեբանության ինստիտուտի և Շվեդիայի Ուպսալի համալսարանի գիտնականները փորձարկումներ են անցկացրել, որոնց մասնակցել են 2–3 օրական նորածիններ։ Այս մասին հայտնում է «AdMe.ru» կայքը։

Պարզվել է, որ առավելագույն հեռավորությունը, որից նորածինը կարող է տեսնել՝ ծնողը բարկանում է, թե ուրախանում, կազմում է 30,48 սմ։ Եթե հեռավորությունը հասնի 60 սմ–ի և ավելիի, պատկերն այնքան լղոզված կլինի, որ երեխան անգամ չի կարողանա տարբերել դեմքը։

Այս արդյունքները ստանալու համար գիտնականներն օգտագործել են դեմքերի տեսաձայնագրություններ, որոնց արտահայտությունն անընդհատ փոփոխվել է։ Սկզբում հոլովակը ցույց են տվել մեծահասակներին, որպեսզի համոզվեն, որ հույզերը հստակորեն ճանաչվում են։

Այնուհետև նույն հոլովակը ցույց են տվել նորածիններին։ Համաձայն տեսանյութում եղած մարդկանց միմիկաների հանդեպ ցուցաբերած արձագանքի՝ որոշվել է, արդյոք տեսնո՞ւմ են նրանք պատկերը, թե ոչ։ Որպես կանոն՝ 30 սմ–ից ավելի հեռավորության վրա երեխաները պատահական կերպով սկսել են արձագանքել պատկերին, իսկ 30 սմ–ին մոտ ճիշտ արձագանքների քանակն աճել է։

Ահա թե ինչպես է երեխան տեսնում մարդկանց տարբեր հեռավորությունից՝

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը