Աշխարհ

26.10.2016 11:05


ԱՄՆ հետախուզության տնօրենը նշել է Պուտինի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը

ԱՄՆ հետախուզության տնօրենը նշել է Պուտինի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարած արտաքին քաղաքականության հիմքում ընկած է այն ձգտումը, որ իր երկրին հզոր տերության վերաբերվեն։ Նման կարծիք է հայտնել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփփերը Նյու Յորքում Միջազգային հարաբերությունների խորհրդի կոնֆերանսում։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում։

«Պուտինը Ռուսաստանը մեծ երկիր, մեծ տերություն է ընկալում։ Նրա համար չափազանց կարևոր է, որպեսզի իր երկիրը հարգեն և վերաբերվեն որպես համաշխարհային տերության՝ ԱՄՆ–ին հավասար»,– հայտարարել է Քլեփփերը։

Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններն էլ նա «շատ վատ» է որակել.

«Մենք բազմաթիվ տարաձայնություններ ունենք, օրինակ՝ Սիրիայի, Ուկրաինայի հարցերով»։

Այնուամենայնիվ, Քլեփփերի խոսքով՝ պետությունները շարունակում են պահել կապերը։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Նա խոստովանել է նաև, որ ՌԴ–ն միջազգային ասպարեզում կարևորագույն երկրներից մեկն է։

«Մենք սառը պատերազմի երկբևեռ համակարգից անցել ենք բազմաբևեռ համակարգի միջազգային հարաբերություններում, որտեղ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը, իրենց կարևոր, եթե ոչ գերիշխող խաղացողներ են համարում, և դա այդպես է», –հայտարարել է Քլեփփերը՝ հավելելով, որ դա պատմական պահ է, որի վրա հնարավոր չէ ներգործել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը