Ջասթին Թիմբերլեյքը խախտել է օրենքը՝ սելֆի անելով ընտրատեղամասում
Հայտնի ամերիկյան երգիչ Ջասթին Թիմբերլեյքը ժամանել է հարազատ Թեննեսի նահանգ, որպեսզի նախօրոք քվեարկի առաջիկայում սպասվող նախագահական ընտրություններին։ Ինչպես հաղորդում է CNN–ը, քվեարկության ժամանակ արտիստը, հավանաբար, խախտել է օրենքը, քանի որ սելֆի է արել ընտրատեղամասում։
«Instagram»–ի իր էջում Թիմբերլեյքը տեղադրել է ընտրատեղամասում արված լուսանկարը՝ կոչ անելով ամերիկացիներին օգտվել նախօրոք քվեարկելու հնարավորությունից։
«Նախօրոք քվեարկել, հավանաբար, հնարավոր է և ձեր քաղաքում։ Իսկ եթե ոչ, ապա մնում է նոյեմբերի 8–ին»,–գրել է երգիչը։
Շելբի օկրուգի դատախազությունում հաղորդել են, որ խախտումը քննարկելու են։ Նշվում է, որ ընտրատեղամասում լուսանկարվելու համար սպառնում է 30 օր ազատազրկում կամ 50 ԱՄՆ դոլարի չափով տուգանք։
Թիմբերլեյքի ներկայացուցիչը դեռևս չի մեկնաբանել կատարվածը։

7or.am