Աշխարհ

26.10.2016 10:20


«WikiLeaks». «Օբաման ստել է Հիլարի Քլինթոնի նամակների վերաբերյալ»

«WikiLeaks». «Օբաման ստել է Հիլարի Քլինթոնի նամակների վերաբերյալ»

«WikiLeaks» միջազգային կազմակերպությունը բացահայտել է Սպիտակ տան խաբեությունը։ Ի պատասխան ԱՄՆ նախագահի աշխատակազմի հերթական հայտարարության, որ Օբաման, իբր, չգիտեր, որ Քլինթոնն աշխատանքային բնույթի հաղորդակցման համար օգտվում է անձնական փոստից՝ համացանցում հայտնվել է այդ խոսքերը ժխտող նամակ։ Այս մասին հայտնում է «life.ru»–ն։

«WikiLeaks»–ի տվյալներով՝ 2015թ. 2015թ․ մարտին Քլինթոնի գրասենյակի նախկին ղեկավար Շերիլ Միլսն էլեկտրոնային հաղորդագրություն է գրել Քլինթոնի նախընտրական քարոզարշավի ներկայացուցիչներին։ Նամակի տեքստը հետևյալն է.

«Մենք պետք է սա ջնջենք։ Օբաման Քլինթոնից ստացած նամակներ ունի, որոնք «state.gov»–ից չեն ուղարկված»։

Պարբերականը նշում է, որ այդ նամակը Միլսն ուղարկել է այն բանից հետո, երբ Օբաման առաջին անգամ մեկնաբանել էր Քլինթոնի՝ աշխատանքային նամակների համար անձնական փոստի օգտագործման մասին տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ այդ մասին իմացել է մամուլից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը