Աշխարհ

25.10.2016 17:25


Իսպանիայի Մալագա քաղաքի խորհուրդը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Մալագա քաղաքի խորհուրդը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Մալագա քաղաքի խորհուրդը միաձայն ընդունել է հայտարարության, որով պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ընդունված հայտարարությունում նախորդ դարասկզբին տեղի ունեցածը բնորոշվում է որպես հանցագործություն մարդկության դեմ, որի հետևանքով ձևավորվեց հայկական մեծ Սփյուռքը:

Մալագայի քաղաքային խորհուրդը նաև իր զորակցությունն է հայտնում աշխարհասփյուռ հայությանը՝ միաժամանակ նշելով, որ մոտակա ժամանակահատվածում քաղաքապետարանը Մալագայի կենտրոնական զբոսայգում կտեղադրի հայկական խաչքար՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը