Լրահոս

22.12.2009 14:50

Արմեն Աշոտյան. «Կրթության համակարգն այս տարվա ընթացքում երկու տարբեր տրամաչափի սթրես է իր վրա կրել»

Արմեն Աշոտյան. «Կրթության համակարգն այս տարվա ընթացքում երկու տարբեր տրամաչափի սթրես է  իր վրա կրել»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ամփոփելով 2009թ.՝ ասել է, որ կրթության համակարգն այս տարվա ընթացքում երկու տարբեր տրամաչափի սթրես է  իր վրա կրել։

-Առաջինը ֆինանսատնտեսական ճգնաժամն է և այդ ճգնաժամի պատճառով ոլորտին նախապես հատկացված գումարների որոշակի վերանայումը դեպի կրճատում, և երկրորդ՝ փոքրիկ սթրեսը ղեկավարի փոփոխությունն է եղել նախարարությունում, որը նույնպես որոշակի ազդեցություն թողել է աշխատանքների վրա,-ասել է նա։

Ըստ Արմեն Աշոտյանի՝ պետք է խոստովանել, որ կադրային կրթության և գիտության բնագավառում փոփոխությունները բացասական ազդեցություն են թողնում, և այդ  երևույթը հատուկ է շատ երկրների։

Նա նշել է, որ 2009թ. կրթական համակարգում մի շարք բարեփոխումներ են իրականացվել, և դրանք շարունակվելու են նաև 2010թ.։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։