Աշխարհ

25.10.2016 16:10


Սոսո Պավլիաշվիլի. «Ես հայերի հետ ընկերություն եմ անում, արել եմ և անելու եմ»

Սոսո Պավլիաշվիլի. «Ես հայերի հետ ընկերություն եմ անում, արել եմ և անելու եմ»

Արցախ այցելելուց հետո երգիչ Սոսո Պավլիաշվիլին ընդգրկվել էր Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակ։ Սակայն վերջերս երգչին հանել էին արգելվածների ցուցակից և հրավիրել Բաքու։ Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ռամիզ Ֆաթալիևը նամակ է գրել Սոսոյին, որում խնդրել է հրաժարվել Բաքվում բարեգործական համերգից և չգնալ Ադրբեջան։ Նա կարծում է, որ հակամարտության ժամանակ Հայաստանում համերգ տված Սոսոն իրավունք չունի ելույթ ունենալ Բաքվում։

Երգիչը բավականին հանգիստ է արձագանքել՝ նամակը համարելով անհայտ դրամատուրգի՝ սեփական անձի նկատմամբ ուշադրություն հրավիրելու միջոց, և հայտարարել, որ իր համերգները քաղաքական բնույթ չեն կրում, իսկ հայերի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները չեն կարող փչացնել և ոչ մի հակամարտություն։

«Դուք իմ համար մի՛ անհանգստացեք։ Անբանների գործն է ասել այն, ինչ ցանկանում են։ Նրանց ոսկոր տվեք, կսկսեն կրծել։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ 1980-ականների վերջին որոշ զզվելիներ, իսկ նրանցից կան բոլոր ազգերում, դանակ վերցրին և սկսեցին մորթել կանանց և երեխաներին։ Կայցելեմ ես Բաքու, թե ոչ, ես դա դրամատուրգից չէ, որ պետք է հարցնեմ, անգամ չգիտեմ, թե նա ով է։ Նա այժմ հայտնություն է վայելում, ես նրան շնորհավորում եմ։ Թող գոնե մեկ շիշ կոնյակ ինձ նվիրի դրա համար։ Թող իմ համերգին էլ գա, ես հաճույքով կհրավիրեմ։ Ես խաղաղության մարդ եմ։ Ես մարդկանց հետ ընկերություն եմ արել և անելու եմ ոչ թե ելնելով նրանց ազգությունից և հավատքից, այլ նրանց արարքների համար։ Աստված ինձ չի ասել՝ ահա քեզ տաղանդ, մեկի համար երգիր, իսկ մյուսների համար՝ ոչ։ Փառք Աստծո, դրանից չէ կախված Ղարաբաղի հետ բերելը։ Ես այն ոչ մեկից չեմ խլել, որպեսզի հետ բերեմ։ Որտեղ ինձ սպասում են, ես այնտեղ էլ կգնամ և կերգեմ։ Բաքվից ինձ անընդհատ գիշերները զանգում են և ասում՝ «Սոսո՛, մենք երգում ենք քո երգերը, շնորհակալություն, որ դու կաս։ Բաքուն քեզ սիրում է»։–Ամեն մարդ իր կարծիքը հայտնելու իրավունք ունի։ Թող նա էլ ասի, եթե ուզում է։ Ես երբեք ոչ մի պատերազմ չեմ հրահրել։ Եթե ինչ–որ մեկն անգամ վառել է այդ կրակը, ապա ես ուզում եմ միայն մարել այն։ Ես հայերի հետ ընկերություն եմ անում, արել եմ և անելու եմ՝ առանց ինչ-որ մեկին հարցնելու։ Ես անգամ ծնողներիս արդեն վաղուց չեմ հարցնում, թե ում հետ ընկերություն անեմ և ինչպես ապրեմ։ Բաքվում շուտով մեծ բարեգործական համերգ եմ ունենալու։ Ես հաճույքով հրավիրում եմ բոլորին։ Եթե չեն ուզում գալ, ես նրանց երկար կյանք ու բարգավաճում եմ մաղթում», – ասել է Պավլիաշվիլին «life.ru» հետ զրույցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը