Կրթություն, կայուն արժեհամակարգ ունեցող երիտասարդները մտածում են այն մասին, թե ինչպես գնան երկրից
Նորաձևության վերջին թրենդի պես մի բան է դարձել խոսել երիտասարդներին տեղ տալու, իշխանական ու հասարակական էլիտայում սերնդափոխություն իրականացնելու մասին: Բայց սա դեռ ուղղակի խոսակցություններ են, իսկ դաժան իրականությունն այն է, որ կրթություն, կայուն արժեհամակարգ ունեցող երիտասարդները մտածում են այն մասին, թե ինչպես գնան երկրից, իսկ իշխանական համակարգում իրենց տեղը զբաղեցնում են այսօրվա իշխանավորների զավակները և ավելի երիտասարդ ազգականները: Երբ այս հարցը լուծվի, և մարդն իր տեղն իշխանական կամ հասարակական համակարգում ստանա ըստ իր արժանիքների, գիտելիքների և դավանած արժեքների, այլ ոչ թե ըստ բարեկամական կապերի և ծանոթության, այդ ժամանակ էլ կարելի կլինի խոսել իրական սերնդափոխության և համակարգային փոփոխությունների մասին:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից