Պոպով. «ԼՂՀ նախագահի հետ նոր առաջարկներ չեն քննարկվել»
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին:
ԱՐՑԱԽՊՐԵՍ–ը հայտնում է, որ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ռուսաստանցի համանախագահը նշել է, որ ԼՂՀ նախագահի հետ նոր առաջարկներ չեն քննարկվել:
«Մեր առաջարկությունները նոր չեն, դրանք սեղանին են և շարունակվում են քննարկվել: Երեկ այս թեմայով խոսել ենք Բաքվում, շատ մանրամասն քննարկում է եղել: Այսօր Ստեփանակերտում խոսել ենք տիրող վիճակի և ռազմական իրադրության մասին: Բակո Սահակյանը ներկայացրել է տեղի ունեցած և սպասվող փոփոխությունների մասին»,- ասել է Պոպովը և հավելել, որ Արցախի նախագահի հետ քննարկել են հակամարտության խաղաղ կարգավորման թեման:
Խոսելով շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին՝ Պոպովը նշել է, որ հարցն այս պահին դեռևս մշակվում է:
Անդրադառնալով հոկտեմբերի 14-ին Երևանում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիան կարող է դրական դեր ունենալ՝ Պոպովը, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ՝ Լավրովը նկատի է ունեցել 2009թ-ին Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված արձանագրությունները, որոնց վավերացման և փակ սահմանների վերաբացման արդյունքում, կարող են դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում»:

Մանրամասները՝ ԱՐՑԱԽՊՐԵՍ–ում։