Այլ պետության քաղաքացիություն ստացող ՀՀ քաղաքացիները կարող են այդ մասին չտեղեկացնել Ոստիկանությանը
Եթե նախկինում երկքաղաքացի դառնալուց հետո անձը Ոստիկանությանը չէր զգուշացնում այդ մասին, տուգանվում էր հիսուն հազար դրամով: Այժմ, սակայն, այդ տուգանքը հանվել է: Այս մասին այսօր ԱԺ–ում «ՀՀ Քաղաքացիության մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարել է փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։
«2007թ.-ից ի վեր՝ պատասխանատվության է ենթարկվել ընդամենը մեկ անձ: Հիշյալ դրույթը քաղաքացիների համար չի հանդիսանում իրավունքների իրականացման ընդհանուր պայման: Երկքաղաքացիության մասին հայտնելու պարտականությունը կարող է հասցեագրվել միայն պաշտոնի նշանակվող անձանց»,- նշել է ոստիկանության պետի տեղակալը:
Եղիազարյանը նշել է, որ երկքաղաքացիություն ունեցող անձանց 80 տոկոսը Հայաստանում է. երկրորդ քաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 95 հազար է:

7or.am