Վահե Հովհաննիսյան. Քայլեր, որոնք կբերեն առաջընթացի
Նոր վարչապետն օրեր առաջ ներկայացրեց իր կառավարության ծրագիրը։ Համառոտ այն կարելի է կոչել ժամանակային դեֆիցիտի ծրագիր։ Հայաստանի առաջ կանգնած են լրջագույն խնդիրներ, որոնց լուծման ժամկետները մոտենում են ավարտին։ Լուրջ խնդիրներ միշտ են եղել, բայց ժամանակի սղությունն այս սրությամբ նոր իրականություն է։ Սա է այս փուլի և այս կառավարության հիմնական առանձնահատկությունը։
Ցանկացած իշխանություն, ցանկացած կառավարություն և ցանկացած լուրջ քաղաքական միավոր այսուհետ պարտադրված է լինելու ընդունել այս իրականությունը։ Կան կետեր, կան քայլեր, որոնց ցանկացած կառավարություն, եթե իր մեջ առաքելություն է զգում և իրեն չի համարում հերթականներից մեկը, պետք է ուշադրություն դարձնի։
1. Կառավարության ծրագրի ամենակարևոր նախադասությունը հնչել է դեռևս երկու շաբաթ առաջ, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ տնտեսության վիճակը ծանր է, չափազան ծանր։ Սա շատ կարևոր է, որովհետև ճնշող մեծամասնությունը սա գիտի, իսկ իշխող վերնախավը սա չի ընդունում։ Սա բացառիկ դեպք է բարձրագույն իշխանության ներկայացուցչի կողմից։ Պետք է հասկանալ, թե ինչի վրա է հիմնված տնտեսության վիճակին տրված գնահատականը.
ա/ քաղաքացիների բարեկեցության խիստ անբավարար վիճակ, բ/ աղքատության բարձր ցուցանիշ, օտարերկրյա ներդրումների խիստ ցածր ցուցանիշ, արտաքին պարտքի վտանգավոր դինամիկ աճ, բացասական սպասումներ հասարակության մեջ և այլն։ Կա նեղ վերնախավ, որը չի ընդունում, որ տնտեսության վիճակը շատ ծանր է, և կա լայն հասարակություն, որը գիտի, որ շատ ծանր է։ Եվ սա առաջին ընտրության պահն էր՝ սկսել հարմարավետ ստից, թե դժվար ճշմարտությունից։
2. Առանց քաղաքական փոփոխությունների Հայաստանում ապահովել շոշափելի տնտեսական զարգացում, ներդրումներ, ազատ մրցակցություն այլևս հնարավոր չէ։ Միամտություն է կարծել, թե դա հնարավոր է։ Եվ բոլոր փորձերն արագ ձախողվելու են։ Տնտեսական ձախողումների և հետընթացի պատճառները Հայաստանում խիստ անհատականացված են, կուսակցականացված և համակարգային։
3. Հայաստանում առկա է որոշումների, քննարկումների կայացման շատ փակ համակարգ։ Խոսքն ամենևին միայն քաղաքական որոշումների մասին չէ։ Հայաստանում քաղաքական կյանքը և կառավարման համակարգը շատ ստվերայնացված են։ Սա չափազանց նեղացնում է մասնակցելիության աստիճանը և առաջադիմական ծրագրերի ու գաղափարների գեներացիան։ Սա իսկապես կառավարման հետադիմական մոդել է, որը կասեցնում է ցանկացած զարգացում և բեկում։ Կառավարման և հանրային կյանքի թափանցիկության իմաստով 21-րդ դարը Հայաստան չի մտնում։ Շատ արագ պետք է վերացնել այդ մոդելը։ Որոշումների կայացման՝ ներկա կիսակլանային, ստվերային մեխանիզմը պետք է շատ արագ փոխարինել բաց հասարակության մեխանիզմներով։
4. Նոր վարչապետը և իր կառավարությունը պետք է ձևավորեն լայն շրջանակների հետ համատեղ աշխատանքի նոր մեխանիզմներ և նոր բանաձևեր։ Նախորդ շատ երկար տարիների փորձը ցույց է տալիս, որ իշխանությունները, կառավարություններն ունեցել են մեկ ընդհանրություն՝ խուլ և համառ դիմադրության հակումը։ Ոչ իշխանական ուժերը կարող են շաբաթներով, ամիսներով, տարիներով բարձրացնել հարցեր, հասարակութան տարբեր շերտեր կարող են բարձրացնել հարցեր՝ ստանալով գրեթե զրոյական արձագանք։ Իսկ իրականությունն այն է, որ կուտակված խնդիրների մի զգալի մասը մակերեսային են և կարելի է կարճ ժամանակում լուծել։ Դրա համար պետք է ընդամենը լսել, ձևակերպել որպես խնդիր և քննարկումների արդյունքում գտնել ճիշտ լուծումները։ Պետք է փոխել գավառական դիմադրության՝ գործող աշխատելաոճը։ Այդպես պետությունը ձեռք կբերի նոր զգալի պրոգրեսիվ ռեսուրս։
5. Շատ կարևոր է խրախուսել պետական համակարգում և դրանից դուրս ներքին քննարկումները, դիսկուրսը։ Սա կմեծացնի աշխատանքի արդյունավետությունը և լավ որոշումներ կայացնելու նախադրյալներ կստեղծի։ Հայաստանում այսօր առկա մոդելը ոչ արևմտյան է, ոչ՝ եվրասիական։ Նույն Ռուսաստանում առկա է չափազանց հետաքրքիր բաց ներհամակարգային դիսկուրս՝ տնտեսության և այլ կարևորագույն հարցերի շուրջ, ինչը խրախուսվում է քաղաքական բարձրագույն իշխանության կողմից։ Հայաստանում ձևավորված է արևելյան, կլանային մի յուրօրինակ մոդել, որը մերժում է տարակարծության, տեսակետի և կարծիքի ինստիտուտը։
6. Անհրաժեշտ է խրախուսել նախաձեռնողականությունը պետական կառավարման համակարգում։ Երկար տարիների ընթացքում այս գաղափարը խեղդվել է։ Փոխարենը՝ քաղցկեղի նման արմատակալել են հարմարվողականությունը, գորշությունը, խնդիրներից, հարցերից հնարավորինս հեռու մնալու միտումը։ Սա ունի երկու հիմնական պատճառ. նախ՝ պետական համակարգը վերջին երկար տարիներին համալրվել է կարծիքից և տեսակետից զուրկ զանգվածով, և երկրորդ՝ ունակ մարդկանց մոտ համառորեն ճնշվել է նախաձեռնողականությունը։
7. Հանրությանը և առանձին սոցիալական խավերին ներկայացնել կարճաժամկետ, միջնաժամկետ և ավելի երկարաժամկետ հեռանկարը։ Հասարակությունն ապրում է խոր անորոշության մեջ։ Որևէ հարցի շուրջ՝ համընդհանուր թե մասնավոր, չկա քիչ թե շատ որոշակիություն։ Սա արտագաղթի պատճառներից մեկն է։ Մարդկանց ցույց տալ Հայաստանի Հանրապետության տեսլականը, իրենց բարեկեցության աճի և կյանքի որակի փոփոխության հնարավորությունները։
8. Կարևորագույն խնդիր է երիտասարդության համար երկրում մնալու հեռանկարը։ Ամենամեծ հայապահպանությունն այսօր երիտասարդ մարդկանց, ընտանիքներին Հայաստանում պահելն է։ Գնում են անհուսությունից, անարդարությունից և հեռանկարի բացակայությունից։ Այս խնդիրը պետք է լուծվի։ Եվ հիմքում պետք է լինի լուրջ ծրագիր։ Նույնիսկ՝ օրենսդրական լուծումներ։
9. Պետք է ստեղծվեն գործուն մեխանիզմներ՝ խրախուսելու և աջակցելու ստարտափներին։ Սա համակարգ է, որը կարող է աշխուժացնել կյանքը ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Սա մեխանիզմ է, որը կարող է լուծել շատ խնդիրներ։ Գործող ֆեոդալական բիզնես համակարգին զուգահեռ պետք է խրախուսել նոր գաղափարների ու նոր տեխնոլոգիաների վրա հիմնված բիզնեսը։
10. Բացառել ոչ իրատեսական, րոպեական PR-ի համար նախատեսված, չհաշվարկված ծրագրերի և նախագծերի ներկայացումը ժողովրդին։ Բարձրագույն իշխանության կողմից յուրաքանչուր հայտարարված, բայց չիրականացված ծրագիր, յուրաքանչյուր կեղծ խոստում և տեսլական անլրջացնում, դելեգիտիմացնում են իշխանությունը, պետական համակարգը, ժողովրդի մոտ անվստահություն սերմանում սեփական պետության հանդեպ։ Սա ուղղակի թուլացնում է պետության հիմքերը։
11. Պետությունը կարիք ունի խիզախ քայլերի և փոփոխությունների։ Քայլերի, որոնք կփոխեն մթնոլորտը և խաղի կանոնները։ Դրանցից շատերը ձևավորվել են երկար տարիների ընթացքում, որոշները 20-25 տարվա պատմություն ունեն։ Սովորաբար բացթողումները և չկատարածը կառավարություններն արդարացնում են՝ «չեն թողնում, չթողեցին անենք» ձևակերպմամբ։ Սա սուտ բանաձև է։ Թերևս գուցե հարմար է։ Կառավարությունները կամ կարողանում են կամ չեն կարողանում։ Վարչապետերը կամ ունենում են բավարար կամք, կամ չեն ունենում։ Հայաստանն ունեցել է երկու տեսակն էլ։ Եթե վարչապետը և իր կառավարությունը զգում են իրենց պատմական առաքելությունը, գիտակցում են իրավիճակի լրջությունը, ապա չկա որևէ անձ կամ ուժ, որը կկարողանա կասեցնել համընդհանուր պահանջ դարձած փոփոխությունների ալիքը։ Ավելին, երբեք չի լինում մեկ մեղավոր, և Հայաստանում չկա անհատ կամ ուժ, որը դեմ է երկրի առաջընթացին։ Մնացածը քաղաքական դասավորությունների, քաղաքական կամքի և առաքելության խնդիր է։

Վահե Հովհաննիսյան
ԱԺ պատգամավոր
«Համախմբում» կուսակցություն
«Առավոտ» օրաթերթ