Աշխարհ

25.10.2016 11:52


Բուլղարիան ուժեղացնում է վերահսկողությունը Թուրքիայի հետ սահմանին

Բուլղարիան ուժեղացնում է վերահսկողությունը Թուրքիայի հետ սահմանին

Բուլղարիայի պաշտպանության նախարարությունը մինչև 2000 զինծառայող կտրամադրի Թուրքիայի հետ սահմանի վերահսկողությունն ուժեացնելու համար՝ ապօրինի ներգաղթյալներից պաշտպանվելու նպատակով։ «correspondent.net»–ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է երկրի ՊՆ ղեկավար Նիկոլայ Նենչևը։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Աֆղանստանում, Պակիստանում, Իրանում, Իրաքում, Լիբիայում և Սիրիայում, հանգստության հիմքեր չի տալիս։ Մեր հարավային սահմանների պահպանությունն ուժեղացնելու համար պատրաստ ենք ցանկացած պահի ուղարկել մինչև 2000 հատուկ պատրաստված զինծառայող»,-նշել է նախարարը։

Ավելի վաղ Բուլղարիան դիմել էր Եվրահանձնաժողովին՝ խնդրելով 160 միլիոն եվրո հատկացնել երկրի սահմանների պաշտպանության և ներգաղթյալների անօրինական հոսքը կանխելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը