ՌԴ և Սիրիայի ՌՕՈՒ–ն արդեն 7 օր է՝ հարվածներ չի հասցնում Հալեպում
Ռուսական և սիրիական ավիացիայի ինքնաթիռները վերջին 7 օրվա ընթացքում թռիչքներ չեն իրականացրել Հալեպի տարածքում և հարվածներ չեն հասցրել քաղաքում մնացած զինյալների ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Վերջին 7 օրվա ընթացքում Հալեպի տարածքում ամբողջությամբ դադարեցվել են ՌԴ ավիատիեզերական ուժերի ավիացիայի և Սիրիայի ռազմաօդային ուժերի թռիչքները»,–հայտարարել է Կոնաշենկովը։
Նա նաև հավելել է, որ այդ շրջանում շուրջօրյա աշխատում է 6 հումանիտար միջանցք։ Հոկտեմբերի 24–ի երեկոյան դրանցից մեկով արևելյան Հալեպը լքել են 48 կին և երեխաներ։ Խաղաղ բնակիչներին ուղեկցել են Հաշտեցման ռուսական կենտրոնի սպաներն ու սիրիական իշխանությունները։

7or.am