ԻԼԻՊ–ը գրոհներ է պատրաստում ԵՄ երկրներում՝ դրոնների օգնությամբ
Ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները տեղեկացել են ԻԼԻՊ–ի գրոհայինների՝ Եվրամիության երկրներում անօդաչուների միջոցով ահաբեկչություններ իրականացնելու ծրագրերի մասին։
Ըստ «Life.ru»–ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթի՝ «բարձրտեխնոլոգիական ահաբեկչություններ» իրականացնելու մասին որոշումն ԻԼԻՊ–ի զինյալները կայացրել են սիրիական Ռաքքայում կայացած խորհրդակցությունում։
Իրավապահների տեղեկատվությամբ՝ իրենց ծրագրերն ի կատար ածելու համար գրոհայիններն առանձին խումբ են ձևավորել։ Ահաբեկչությունների մի մասն իրականացնելու են միայնակ մահապարտները, մյուսներն էլ իրականանալու են թռչող սարքերով։
Դրոնների վրա տեղադրված հզոր պայթուցիկներն ակտիվանալու են հեռավորությունից անմիջապես այն բանից հետո, երբ ընկնեն համապատասխան թիրախի վրա։

7or.am