Կարծիք

24.10.2016 21:14


Կրթական համակարգում փոփոխություն իրականացնելու համար պետք է վերացնել քաղաքականացված ուսխորհուրդները

Կրթական համակարգում փոփոխություն իրականացնելու համար պետք է վերացնել քաղաքականացված ուսխորհուրդները

Փոփոխության ենթարկվող գերատեսչության ներկայացուցիչները պետք է հաշվի առնեն հետևյալ ոլորտային հիմնախնդիրները՝

1. Կրթական համակարգում փոփոխություն իրականացնելու համար պետք է վերացնել քաղաքականացված ՈՒԽ-ները, բուհերի քաղաքականացված աշխատակազմը և կարևորել ՈՒԽ-ների դերակատարությունը՝ որպես ուսանողների իրավունքների պաշտպանության կառույց, այլ ոչ թե իշխանական քարոզչամեքենայի բաղադրատարր: ՈՒԽ-ների գումարները նպատակային ծախսել, այլ ոչ թե ժամանցային միջոցառումներ կազմակերպել, այլ ուսումնական գործընթացները բարելավել, աջակցել ուսանողներին, պաշտպանել շահառուների իրավունքները, բարձրաձայնել բուհական համակարգի հիմնախնդիրները և պատշաճ լուծումներ տալ դրանց:
2. Ամեն ուսումնական տարվա սկզբում բուհերը «հաճելի» անակնկալներ են մատուցում ուսանողներին՝ անհիմն բարձրացնելով ուսման վարձերը: Բարձրացումները արդարացված կլինեին, եթե կրթական որակը համապատսախներ ուսման վարձերին կամ նվազագույն աշխատավարձը միջինում կազմեր 100-150.000 ՀՀ դրամ: Ուսման վարձերը և կրթության որակը անհամատեղելի են և չեն համապատսխանում միմյանց: Ուսման վարձի անհարկի թանկացումները դուրս են մղում բուհական համակարագում կրթվելու ցանկություն ունեցող այն երիտասարդներին, ովքեր չեն կարողանում համապատասխան ուսման վարձը վճարել, նրանք դուրս են մնում մրցակցությունից:
3. Մեզանում նկատվում է բուհ-աշխատաշուկա կապի կտրվածություն, առաջարկի և պահանջարկի համակարգերը չեն համապատասխանում միմյանց, որի արդյունքում խթանվում է աշխատանքային միգրացիան, մեր երկրում դիտարկվում է երիտասարդ կադրերի արտահոսք: Հազարավոր ուսանողներ են ավարտում, սակայն նրանցից ընդամենը 10 տոկոսն է աշխատանք գտնում:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը