Քաղաքական

24.10.2016 19:10


Զախարովա. «Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցության հարցի հետ կապված մեր դիրքորոշմումը շարունակում է մնալ նույնը»

Զախարովա. «Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցության հարցի հետ կապված մեր դիրքորոշմումը շարունակում է մնալ նույնը»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցության հարցի հետ կապված մեր դիրքորոշմումը շարունակում է մնալ նույնը։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական АПА գործակալությունը, Զախարովան նշել է, որ ՌԴ-ն Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնում է՝ ելնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունից։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից «Իսկանդեր» հրթիռային համալիրների մատակարարմանը Հայաստանին, նա ասել է.

«Ես ռազմական փորձագետ չեմ, հետևաբար չեմ կարող առանձին մեկնաբանանել սպառազինության յուրաքանչյուր համակարգի յուրաքանչյուրի մատակարարումը: Ինչ վերաբերում է մեր սկզբունքային մոտեցմանը, ապա մենք բազմիցս անդրադարձել ենք դրան»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը