Երվանդ Բոզոյան. «Հայաստանում այսօր բավականին ծանր իրավիճակ է»
2015-ից հետո քաղաքական դաշտը բաց է մնացել։ Իշխանություններին չեն սիրում, մեծ չարություն կա նրանց հանդեպ, բայց նաև վստահություն չկա մյուսների նկատմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանիհիմնադրամների ստեղծման ծրագրին, որոնք կյանքի են կոչվելու ներդրումների խրախուսման համար, Բոզոյանը նկատել է, որ պետությունն ինքը պետք է փորձի ազդել այս միջավայրի վրա դրական իմաստով:
Բանախոսն ընդգծել է՝ Հայաստանում այսօր բավականին ծանր իրավիճակ է, և պատճառը ոչ բարենպաստ ներդրումային վիճակն է:
Երվանդ Բոզոյան. «Հայաստանում այսօր բավականին ծանր իրավիճակ է»
2015-ից հետո քաղաքական դաշտը բաց է մնացել։ Իշխանություններին չեն սիրում, մեծ չարություն կա նրանց հանդեպ, բայց նաև վստահություն չկա մյուսների նկատմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնադրամների ստեղծման ծրագրին, որոնք կյանքի են կոչվելու ներդրումների խրախուսման համար, Բոզոյանը նկատել է, որ պետությունն ինքը պետք է փորձի ազդել այս միջավայրի վրա դրական իմաստով:

7or.am