Թուրքիայի տեքստիլ գործարաններում փախստական երեխաների են շահագործում
BBC-ի՝ լրագրողական հետաքննություն իրականացնող «Panorama» նախագծի թիմը բացահայտել է, որ Թուրքիայի տեքստիլ արդյունաբերությունում անբարենպաստ պայմաններում սիրիացի երեխաներ են աշխատում: Թուրքիայի արտահանող ընկերությունների գործարաններում գաղտնի նկարահանումներ իրականացրած լրագրողական խումբը փախստական երեխաների շահագործման բազմաթիվ փաստեր է արձանագրել:
Այդ գործարանների արտադրած հագուստն այնուհետև արտահանվում է Մեծ Բրիտանիա և վաճառվում «Marcs and Spencer» ընկերության և «ASOS» առցանց խանութի, ինչպես նաև «Zara & Mango» ընկերության կողմից:
Բոլոր նշյալ ընկերությունները պնդում են, թե իրենք ուշադրությամբ հսկում են իրենց ներկայացրած ապրանքների արտադրության ընթացքն ու բոլոր օղակները, և համոզված են, որ իրենց հագուստի արտադրությունում սիրիացի երեխաներ չեն աշխատում և չեն շահագործվում:
Մինչդեռ «Panorama»-ի թիմը պարզել է, որ հագուստի արտահանմամբ զբաղվող ընկերությունների գործարաններում և արհեստանոցներում բազմաթիվ չափահաս և անչափահաս սիրիացիներ են աշխատում: Նրանք հիմնականում գրանցված չեն, քանի որ Թուրքիայում աշխատելու թույլտվություն չունեն:
Փախստականներն աշխատում են օրական 12 ժամ, մեկ ժամվա աշխատանքի համար նրանց վճարում են շուրջ 3.75 թուրքական լիրա (շուրջ 1.25 դոլար): Այդ աշխատավարձը անհամեմատ ավելի ցածր է, քան Թուրքիայում սահմանված նվազագույն ժամավճարն է:
Սիրիացիներից մեկը լրագրողներին պատմել է, որ գործարաններում իրենց շատ վատ են վերաբերվում, իսկ եթե գաղթականների հետ որևէ բան է պատահում, նրանց ուղղակի անպետք լաթի պես մի կողմ են նետում:

Մանրամասն՝ սկզնաղբյուր կայքում