Տեսանյութ Մոսկվայում Հայաստանի 2 քաղաքացու սպանության վայրից (լրացված)
Ինչպես հայտնել էինք, Ռուսաստանի Նոր Մոսկվայի շրջանի վարձակալված բնակարաններից մեկում ՀՀ 2 քաղաքացու դի էր հայտնաբերվել։ Նրանք հրազենային վնասվածքներ էին ստացել։
Հայտնի է դարձել, որ սպանվածները 43-ամյա Էդուարդ Նշանյանն ու 46-ամյա Արմեն Իսրայելյանն են։ Նրանք Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ են։
Առկա է գործով կասկածյալ, ով ներկայում գտնվում է հետախուզման մեջ: Տեղեկություններ կան, որ նա ևս ազգությամբ հայ է։
Ռուսական ren.tv–ն սպանության վայրից տեսանյութ է հրապարակել` հայտնելով, որ զոհերը Մոսկվայում էին գումար աշխատելու համար։
***
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մանրամասներ է ներկայացրելդեպքի հետ կապված։ Մասնավորապես ասվում է, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։40-ին (Մոսկվայի ժամանակով), ՌԴ ՆԳՆ-ի հերթապահ բաժնում ահազանգ է ստացվել ՀՀ քաղաքացի Հասմիկ Նշանյանից առ այն, որ 2016 թվականի հոկտեմբերի 17-ից չի կարողանում կապ հաստատել Մոսկվայում փաստացի բնակվող եղբոր՝ Էդուարդ Նշանյանի հետ:
Քննչական-օպերատիվ խումբը անմիջապես՝ րոպեներ անց, մեկնել է կնոջ կողմից մատնանշված հասցե, որտեղ հայտնաբերվել է երկու տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքներով։ Երկու տուժողներն էլ հանդիսանում են ՀՀ քաղաքացի, ազգությամբ հայ, որոնց ինքնությունը պարզվել է.1973թ. ծնված Էդուարդ Նշանյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է մահճակալի մոտ՝ գետնին, իսկ 1970 թ. ծնված Արմեն Իսրայելյանի դին՝ խոհանոցում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
Նախնական տվյալներով՝ նշված անձինք մահացել են 3-5 օր առաջ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի 7 պարկուճ եւ 2 գնդակ։

7or.am