Արմեն Մարտիրոսյան. «Երկրում փոփոխություններ կարող են տեղի ունենալ, եթե կա միասնական ճակատ»
«Ժառանգություն» կուսակցությունում արդեն քննարկումներ են ընթանում 2017թ. ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Այս մասին «Zham.am»-ին տեղեկացրեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Նախնական քննարկումներն արդեն սկսվել են, բայց վերջնական որոշում այս պահի դրությամբ դեռ չկա՝ արդյոք մասնակցո՞ւմ ենք, թե ոչ, և ինչ ձևաչափով: Բայց ես անձամբ այն տեսակետն ունեմ և գրեթե 100 տոկոս համոզված եմ, որ «ժառանգությունը» առանց դաշինքի էլ կարող է խորհրդարան անցնել, բայց քանի որ ինձ համար կարևոր խնդիր է ոչ միայն «ժառանգության» անցնելը, այլ ավելի կարևոր խնդիր է տեսնել երկրում արմատական փոփոխություններ, ուստի այս փոփոխությունները կարող են տեղի ունենալ, եթե կա որոշակի միասնական մոտեցում, ճակատ»,-ասաց Մարտիրոսյանը:
Նա նշեց, սակայն, որ այլ ուժերի հետ միավորվելու մասին քննարկումներ դեռ չեն եղել: Երկրում անհրաժեշտ ամենագլխավոր փոփոխություններից նա առանձնացրեց երեքը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ դրանց իրականացումը հնարավոր է միմիայն միասնական դաշինքի դեպքում:

Մանրամասները՝ «Zham.am»–ում։