Ղարաբաղյան հակամարտությունն այս փուլում և տեսանելի ապագայում բանակցային սեղանի շուրջ հնարավոր չէ լուծել։ Պատճառները հայտնի են. այն, ինչ պահանջում ենք մենք, և այն, ինչ պահանջում է ադրբեջանական կողմը, իրար հետ ընդհանուր եզր չունեն։
Ալիևը ցանկանում է ամբողջը և միանգամից։ Հայկական կողմը հայտարարում է, որ պատրաստ չէ տալ ամբողջը, բայց իր պահվածքով ցույց է տալիս, որ գնալու է փոխզիջումների, որոնք իրենց բնույթով միակողմանի զիջումներ են։
Պաշտոնական Երևանը կողմ է արտահայտվում տարածքների վերադարձին, ընդամենը Լաչինի միջանցքով Հայաստանի ու Ղարաբաղի «պորտալարային» կապին, ադրբեջանցի ներքին տեղահանվածների վերադարձին, խաղաղապահ ուժերի տեղակայմանը։ Սրա դիմաց Սերժ Սարգսյանն ակնկալում է ԼՂՀ կարգավիճակի հստակեցում, բայց՝ անորոշ ժամանակում։
Եթե Ալիևն «այո» ասի այն ամենին, ինչին «այո» է ասում հայկական կողմը, ապա ժամանակի ընթացքում կստանա այն ամբողջը, ինչին ձգտում է։ Ադրբեջանի նախագահը «ոչ» է ասում, քանի որ դեմ է խաղաղապահներին ու չի ուզում թեկուզ անորոշ ապագայում Ղարաբաղի անկախ կարգավիճակի հարց քննարկել։
Նկատենք, որ իր այդ կոշտ դիրքորոշմամբ Ալիևն ակամայից օգնում է մեզ։ Եթե կազանյան փաստաթուղթը, ինչին կողմ է արտահայտվել ու արտահայտվում ՀՀԿ ղեկավարը, կյանքի կոչվի, ապա վերջնարդյունքում կունենանք Ալիևի ուզածը, ինչը որևէ պարագայում չի կարելի թույլ տալ։ Ինչևէ։
Առաջիկայում սպասվում է Սարգսյան–Ալիև հանդիպումը։ Պարզ է, որ դա լինելու է հանդիպում հանդիպման համար, քանզի, կրկնենք, հակամարտությունն այս պահին բանակցային սեղանի շուրջ լուծվողներից չէ։ Ամեն ինչ որոշվելու է ուժերի հաշվեկշռով։ Հարցը միայն ռազմական ոլորտին չի վերաբերում։ Ուժերի հաշվեկշիռը պայմանավորված է կողմերի տնտեսական համակարգերով, պետական կառավարման ինստիտուտների արդիականությամբ և այլնով։
Ադրբեջանը նավթով ու գազով հարուստ ավտորիտար երկիր է։ Հայաստանում փորձ է արվում ադրբեջանատիպ պետություն կառուցել՝ առանց նավթի ու գազի։ Իսկ դա նշանակում է, որ այդ դաշտում մենք ի սկզբանե պարտված ենք։ Հայաստանը, հետևաբար, պետք է գնա լրիվ այլ ճանապարհով։ Միայն մեզանից է կախված, թե ինչպես կլուծվի Ղարաբաղի հարցը։
Չլուծվող խնդրի լուծման բանաձևը

Պետրոս Ալեքսանյան