Աշխարհ

24.10.2016 12:05


Բաղդադը հերքում է Թուրքիայի մասնակցությունը Մոսուլի ազատագրմանը

Բաղդադը հերքում է Թուրքիայի մասնակցությունը Մոսուլի ազատագրմանը

Իրաքի իշխանությունները հերքում են Թուրքիայի մասնակցությունն ԻԼԻՊ–ի զինյալներից Մոսուլի ազատագրման գործողությանը։ Այս մասին հայտնում է «Al Mayadeen»–ը։

«Մենք կտրականապես հերքում ենք Թուրքիայի ինչ–որ կերպ մասնակցելը Մոսուլի ազատագրմանը»,–ասել է իրաքյան բանակի ներկայացուցիչը՝ ի պատասխան Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այն հայտարարության, որ քուրդ զինվորականների խնդրանքով Մոսուլի մոտ թուրքերը կռվում են ԻՊ գրոհայինների հետ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Մոսուլը Թուրքիայի պատմական տարածքն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը