Աշխարհ

24.10.2016 18:33


Ֆրանսիացի լրագրողները պարզել են, թե ինչ պայմաններում են աճեցվում նորվեգական սաղմոնները

Ֆրանսիացի լրագրողները պարզել են, թե ինչ պայմաններում են աճեցվում նորվեգական սաղմոնները

Այս մասին, որ կարմիր ձուկն օգտակար է օրգանիզմին, գիտեն բոլորը։ Այն պարունակում է անփոխարինելի ճարպաթթուներ, որոնք ծայրահեղ կարևոր են ուղեղի և մաշկի համար։ Սակայն պետք է ուշադրություն դարձնել՝ արդյոք որակով ապրա՞նք եք դուք օգտագործում։

Դժբախտաբար, որակ ասվածն ամենևին էլ չի վերաբերում նորվեգական սաղմոնին։ Նման եզրակացության են հանգել ֆրանսիացի լրագրողները, ովքեր նկարահանել են փաստագրական ֆիլմ կարմիր ձկան աճեցման մասին։ Այն, ինչ ցուցադրել են նրանք, ապշեցնող է, քանի որ ձուկը, մեղմ ասած, այդքան էլ լավ պայմաններում չի աճեցվում։ Այս մասին հայտնում է «sovkusom.ru» կայքը։

Կարմիր ձուկ որսալուց ստացված եկամուտները գերազանցում են տարեկան 4 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Իհարկե, ձկան արտադրողները փորձում են ամեն կերպ թաքցնել ճշմարտությունը, բայց այս մթերքը պարունակում է մեծ քանակությամբ թունաքիմիկատներ և կարող է համարվել աշխարհի ամենաթունավոր մթերքը։

Փոքրիկ նորվեգական ֆերմայում միաժամանակ աճեցվում է սաղմոնի 2 միլիոն տեսակ, որոնք գտնվում են սահմանափակ տարածության մեջ։ Այդկերպ ձուկը միշտ հիվանդ է լինում, առաջանում է ենթաստամոքսային գեղձի նեկրոզ և վարակիչ անեմիա։ Որքան հնարավոր է՝ շատ ձուկ փրկելու նպատակով ջրի մեջ ավելացնում են հատուկ պեստիցիդ, որը միսը դարձնում է թունավոր։

Լրագրողները պնդում են, որ սաղմոնների և ձողաձկների ավելի քան կեսը ծնվում է մուտացիայով. նրանց բերանը չի փակվում։ Ո՞վ կգնի նման տեսակ ձուկ։ Այդ պատճառով էլ կտրում են գլուխները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը