Կարծիք

24.10.2016 11:26


Վարչապետեր փոխելով երկիրը չի զարգանում

Վարչապետեր փոխելով երկիրը չի զարգանում

Կարեն Կարապետյանն «ուրիշ է», բայց Սերժ Սարգսյանն է «նույնը»

Կրկին Կառավարության ծրագիր, և կրկին այն ԱԺ-ում մեծամասնության հավանությանն արժանացավ: Բան չունեմ ասելու. լավ, բազմաբովանդակ ծրագիր է, և ասեմ, որ ոչ մի երկրում չկա Կառավարության ծրագիր, որը վատ լինի, այդ թվում՝ Հայսատանում:

Մեզ մոտ վերջին երեք վարչապետերի կառավարության ծրագիրն ամենալավն է. Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրում անգամ մենք պետք է տարածաշրջանում նախանձելի երկիր դառնայինք, բայց վերջում բոլորս գիտենք, թե ինքա՜ն «չնախանձելի» երկիր դարձանք Տիգրան Սարգսյան վարչապետի օրոք: Նույնն էլ Հովիկ Աբրահամյանի կառավարման ժամանակ մենք պետք է ունենայինք 7,5 տոկոս տնտեսական աճ, կոռուպցիան ու ստվերը պետք է անցյալի հիշողություն լինեին: Բայց... բայցից հետո բոլորս գիտենք՝ ինչ եղավ:

Հիմա Կարեն Կարապետյանի ծրագրին անցնենք: Այն վեց ամսվա ծրագիր է՝ «պուպուշ-սիրուն» բառերով շարադրված, որն ի կատար ածելու դեպքում իսկապես «գրիժայից» խուսափել հնարավոր չէ:

Հիմա ինչ եմ ուզում ասել. եթե Սերժ Սարգսանն է երկրի կառավարման ղեկին, ուզում է՝ Կարեն Կարապետյանը լինի, թե, ասենք, սոցոլոգ Ահարոն Ադիբեկյանը, միևնույն է՝ երկիրը զարգացման չի գնալու, ինչպես եղավ անցած վարչապետերի օրոք, այսինքն՝ վարչապետեր փոխելով երկիրը չի զարգանում: Բայց շատերի մոտ այն սպասելիքը կա, որ Կարապետյան Կարենն «ուրիշ» է, նա կկարողանա փոխել երկրի կառավարման մոդելը, բայց մոռանում ենք, որ Սերժ Սարգսյանն է «նույնը», ինչը թույլ չի տալիս եզրակացնել, որ Կարեն Կարապետյանն «ուրիշ» է, և նա կկարողանա փոխել մեր կյանքը:

Այսինքն, եթե Սերժը երկրի կառավարման ղեկին է, շատ միամտություն է կարծելը, որ Կարեն Կարապետյանը կամ մեկ ուրիշը կկարողանան էական փոփոխություններ անել այս վեց ամսվա ընթացքում: Ամեն դեպքում, անձերի փոփոխություն եղավ, տեսնենք՝ դրանից մեր կյանքում ինչ- որ բան կփոխվի՞:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը