Աշխարհ

24.10.2016 11:10


Շթայնմայերը խոստովանել է ՌԴ դեմ նոր պատժամիջոցների անարդյունավետությունը

Շթայնմայերը խոստովանել է ՌԴ դեմ նոր պատժամիջոցների անարդյունավետությունը

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը դեմ է հանդես եկել սիրիական Հալեպի հարցով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն։ ARD–ի հետ զրույցում նա նշել է՝ հակառուսական նոր պատժամիջոցները չեն օգնի Սիրիային։

ԳԴՀ արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է՝ պատժամիջոցները միայն կխանգարեն հումանիտար աղետի հետևանքների վերացմանը։

Հիշեցնենք՝ Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի ժամանակ եվրոպացի առաջնորդները նոր պատժամիջոցների վերաբերյալ այդպես էլ որոշում չկայացրեցին։

«Պատժամիջոցներն անարդյունավետ են, քանի որ հետաձգված ազդեցություն ունեն և չեն կարող մարդասիրական միջանցք ստեղծել։ Ընդհակառակը՝ դրանք կարող են խափանել բանակցությունները, որոնք մեզ անհրաժեշտ են»,–շեշտել է Շթայնմայերը։

Վերջինը, միևնույն ժամանակ, քննադատել է ՌԴ և սիրիացի զինվորականների կողմից հայտարարված 3–օրյա հումանիտար դադարը, որը, նրա խոսքով, չափազանց կարճ էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը