Քաղաքական

24.10.2016 11:04


Վարսերում ՀՀԿ–ական համայքնի ղեկավարը պարտվել է անկուսակցական գործարարին

Վարսերում ՀՀԿ–ական համայքնի ղեկավարը պարտվել է անկուսակցական գործարարին

Ինչպես հայտնել էինք, հոկտեմբերի 23-ին Գեղարքունիք մարզի Ջիլ և Վարսեր համայնքների ղեկավարների ընտրությունների վերաքվեարկությունն էր։

Ջիլում երեք թեկնածու կար՝ ինքնաառաջադրված ՀՀԿ-ականներ Նիկոլայ Հովհաննիսյանը, Հայկանուշ Մելիքյանը և ՀՀԿ-ի կողմից առաջադրված, համայնքի գործող ղեկավար Միքայել Ղարիբյանը։

ԿԸՀ–ից տեղեկանում ենք, որ Նիկոլայ Հովհաննիսյանը ստացել է 157 ձայն, Հայկանուշ Մելիքյանը՝ 5, Միքայել Ղարիբյանը՝ 182՝ այդպիսով վերընտրվելով համայնքի ղեկավար։

Վարսերում երկու թեկնածու էր առաջադրվել՝ համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ական Զավեն Հարությունյանը, ով ստացել է 376 ձայն, և ինքնաառաջրված անկուսակցական Հուսիկ Սեդրակյանը։ Վերջինը ստացել է 484 ձայն և ընտրվել համայնքի նոր ղեկավար։

Հիշեցնենք, որ հենց գործարար Հուսիկ Սեդրակյանի նախաձեռնությամբ էր ուսանողական բարեգործական միկրոավտոբուսը ուսանողներին անվճար տեղափոխում Երևան, և հոկտեմբերի 18-ին այն վթարի էր ենթարկվել, ինչի արդյունքում զոհվել էր Վարսեր գյուղի 18-ամյա բնակչուհի Հռիփսիմե Գասպարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը