Ֆիլիպինների սենատորը կոչ է արել Հաագայի դատարանին հետաքննել երկրի նախագահի հանցագործությունները
Ֆիլիպինների սենատոր Լեյլա դե Լիման հայտարարել է, որ վախենում է իր կյանքի համար, քանի որ քննադատության է ենթարկել երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի՝ թմրանյութերի և դրանց վաճառքի դեմ պայքարի հետ կապված գործողությունները։ Այս մասին հաղորդում է «The Guardian»–ը։
Լեյլա դե Լիման բացեիբաց ելույթ է ունեցել միջազգային քրեական հետաքննություն սկսելու մասին՝ Դուտերտի գործողությունների և երկրում թմրանյութերի դեմ նրա վարած պատերազմի գործով, որի հետևանքով հունիս ամսվանից ի վեր՝ ավելի քան3,8 հազար մարդ է սպանվել։
Իրավապաշտպան և երկրի արդարադատության նախկին նախարարը պատմել է պարբերականին, որ այլ երկրների միջամտությունը համարվում է միակ հույսը, որպեսզի պետության կողմից թույլատրված զանգվածային սպանությունները դադարեցվեն։
«The Guardian»–ի հետ հարցազրույցի ընթացքում նա կոչ է արել համաշխարհային առաջնորդներին մտածել Դուտերտեի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, իսկ Հաագայում Միջազգային քրեական դատարանին՝ սկսել Ֆիլիպինների նախագահի և բոլոր նրանց նկատմամբ հետաքննությունը, ովքեր աշխատում են Դուտերտեի հետ։
Ֆիլիպինների սենատորը կոչ է արել Հաագայի դատարանին հետաքննել երկրի նախագահի հանցագործությունները
Ֆիլիպինների սենատոր Լեյլա դե Լիման հայտարարել է, որ վախենում է իր կյանքի համար, քանի որ քննադատության է ենթարկել երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի՝ թմրանյութերի և դրանց վաճառքի դեմ պայքարի հետ կապված գործողությունները։ Այս մասին հաղորդում է «The Guardian»–ը։
Լեյլա դե Լիման բացեիբաց ելույթ է ունեցել միջազգային քրեական հետաքննություն սկսելու մասին՝ Դուտերտի գործողությունների և երկրում թմրանյութերի դեմ նրա վարած պատերազմի գործով, որի հետևանքով հունիս ամսվանից ի վեր՝ ավելի քան 3,8 հազար մարդ է սպանվել։

7or.am