Քադդաֆիի եղբայրը պատմել է՝ ինչն է Արևմուտքին դրդել ներխուժել Լիբիա
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆիի ոչ հարազատ եղբայրը՝ Ահմեդ Քադդաֆի ադ Դամը, RT–ի հետ զրույցում պատմել է արևմտյան երկրների՝ Լիբիա ներխուժելու պատճառների մասին։
Դրանցից մի քանիսը նրանք էին, որ լիբիացի առաջնորդը փորձում էր միացյալ աֆրիկյան արժույթ ստեղծել և միավորել մայրցամաքը՝ վերածելով այն յուրօրինակ «Ամերիկայի Միացյալ Նահանգների»։
«Արևմուտքում կարծում էին, որ նման կառավարությունը կվերացնի հասանելիությունն աֆրիկյան հարստություններին և կհակասի արևմտյան երկրների շահերին։ Քադդաֆիին նրանք սպառնալիք էին դիտարկում, քանի որ նա ղեկավարում էր աֆրիկյան այդ միությունը»,–պատմել է ադ Դամը։
«Լիբիայում կատարվածի ողջ պատասխանատվությունը մենք վերագրում ենք արևմտյան պետություններին»,––հավելել է նա։
Նա նաև հիշեցրել է՝ արևմտյան առաջնորդները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Լիբիայի ռեժիմի տապալումն իրենց մեծագույն սխալն են համարել։
«Քանի որ այդ երկրներն այժմ նման հայտարարություններ են անում, մենք պահանջում ենք նրանցից ներողություն խնդրել լիբիացի ժողովրդից մեր երկիրն ավերելու համար»,–նշել է Քադդաֆիի եղբայրը։
Հիշեցնենք՝ լիբիացի առաջնորդ Մուամմար Քադդաֆին մահացել է 2011–ի հոկտեմբերի 20–ին՝ ՆԱՏՕ–ի աջակցությամբ գործող ապստամբների ձեռքով։ Այդ ժամանակվանից երկրում բռնկված քաղաքացիական հակամարտությունը չի կարգավորվել մինչ այժմ. երկիրը քաղաքական ու տնտեսական ծանր ճգնաժամ է ապրում։

7or.am