Վիետնամում 500 թմրամոլ փախուստի է դիմել վերականգնողական կենտրոնից
Վիետնամում թմրադեղերից կախվածություն ունեցող ավելի քան 500 մարդ փախուստի է դիմել թմրամոլների վերականգնողական կենտրոնից։ Այս մասին հաղորդում է «VnExpress»–ը։
Նշվում է, որ ոստիկաններին հաջողվել է բռնել և հետ բերել մոտավորապես 150 հոգու։ Մնացած փախչողների որոնումները շարունակվում են։
Ոստիկանությունում հայտարարել են, որ փախուստի դիմած թմրամոլները ջարդուփշուր են արել վերականգնողական կենտրոնի մոտ գտնվող խանութը, ինչպես նաև կոտրել են ավտոմեքենայի ապակին՝ գումար պահանջելով վարորդից։

7or.am