Լրահոս

24.10.2016 09:08


Հյուսիսային, հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ

Հյուսիսային, հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ»  և «ՍՎԴ»  տիպի դիպուկահար հրացաններ

Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 900 կրակոց:

Հյուսիսային, հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (83 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը