Աշխարհ

24.10.2016 07:39


Մոսկովյան բնակարաններից մեկում Հայաստանի 2 քաղաքացու դի է հայտնաբերվել. հայտնի է նրանց ինքնությունը (լրացված)

Մոսկովյան բնակարաններից մեկում Հայաստանի 2 քաղաքացու դի է հայտնաբերվել. հայտնի է նրանց ինքնությունը (լրացված)

Ռուսաստանի Նոր Մոսկվայի շրջանի վարձակալված բնակարաններից մեկում ՀՀ 2 քաղաքացու դի է հայտնաբերվել։ Նրանք հրազենային վնասվածքներ են ստացել։

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, քրեական գործ է հարուցվել 105-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու և ավելի մարդկանց սպանություն)․ առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում կամ մահապատիժ:

ՀՀ ԱԳՆ–ից փոխանցում են, որ Ռուսաստանի իշխանությունների տրամադրած տեղեկատվությամբ՝ հայտնի է հոկտեմբերի 23-ին Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացիների ինքնությունը: Առկա է գործով կասկածյալ, ով ներկայում գտնվում է հետախուզման մեջ:

Սպանվածների անունները, սակայն, դեռ չեն հրապարակվել։

Սակայն, կան նախնական տվյալներ, որ սպանվածները 43-ամյա Էդուարդ Նշանյանն ու 46-ամյա Արմեն Իսրայելյանն են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը