Այսօր ընտրություններ են Ջիլ և Վարսեր համայնքներում
Հոկտեմբերի 23-ին Գեղարքունիք մարզի Ջիլ և Վարսեր համայնքների ղեկավարների ընտրությունների վերաքվեարկությունն է։
Ջիլում երեք թեկնածու կա՝ ինքնաառաջադրված ՀՀԿ-ականներ Նիկոլայ Հովհաննիսյանը, Հայկանուշ Մելիքյանը և ՀՀԿ-ի կողմից առաջադրված, համայնքի գործող ղեկավար Միքայել Ղարիբյանը։
Վարսերում երկու թեկնածու է՝ համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ական Զավեն Հարությունյանը և ինքնաառաջրված անկուսակցական Հուսիկ Սեդրակյանը։
Հիշեցնենք, որ հենց գործարար Հուսիկ Սեդրակյանի նախաձեռնությամբ էր ուսանողական բարեգործական միկրոավտոբուսը ուսանողներին անվճար տեղափոխում Երևան, և հոկտեմբերի 18-ին այն վթարի էր ենթարկվել, ինչի արդյունքում զոհվել էր Վարսեր գյուղի 18-ամյա բնակչուհի Հռիփսիմե Գասպարյանը:

7or.am