Աշխարհ

22.10.2016 18:45


Ամերիկացին պատրաստվում է Խաղաղ օվկիանոսը հատել եղեգնյա նավակով

Ամերիկացին պատրաստվում է Խաղաղ օվկիանոսը հատել եղեգնյա նավակով

Ամերիկացի արկածասեր ճանապարհորդը որոշել է Խաղաղ օվկիանոսը հատել եղեգնյա նավակով, որը պատրաստել են այմարա ցեղի բոլիվիացի հնդիկները։

51-ամյա հետազոտող Ֆիլ Բաքն այդկերպ փորձում է ապացուցել, որ հնագույն ծովագնացները կարող էին նման ձևով ճանապարհորդել իրենց նավակներով, որը կարող էր ներգաղթի շոշափելի փաստ լինել։ Այս մասին հայտնում է «Fox News»–ը։

18-մետրանոց նավակը կառուցվել է Տիտիկակա լճի ափին։

6–ամսյա գիտարշավն սկսվելու է փետրվարին. ծրագրվում է ավելի քան 10 000 ծովային միլ հաղթահարել՝ Չիլիի հյուսիսային մասից մինչև Ավստրալիայի Սիդնեյ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը