Կարծիք

22.10.2016 12:32


Կա արդյո՞ք այդ քաղաքական կամքը, որպեսզի երկիրը դուրս բերվի ծանր վիճակից

Կա արդյո՞ք այդ քաղաքական կամքը, որպեսզի երկիրը դուրս բերվի ծանր վիճակից

Երեկ Ազգային ժողովի հերթական նիստում նորանշանակ վարչապետը ներկայացրեց նոր կառավարության ծրագիրը։ Ինչպես միշտ «սևով սպիտակի վրա գրվածը» խոստումնալից էր, ինչպես նախորդների դեպքում էր։ Ինձ համար հիմնականում հետաքրքիր է` այդ ծրագիրը կարճաժամկե՞տ էր, այսինքն` «դրայվոտ» իշխանությունը պատրաստվում է պառլամենտական ընտրություններին, որը առաջիկա հինգ տարիներին վճռորոշ է լինելու մեր երկրի արտաքին և ներքին քաղաքականության համար։

Ես ուզում եմ հասկանալ՝ նորանաշանակ վարչապետը կունենա՞ քաղաքական կամք վերացնելու քաղաքական մենաշնորհը, որից ածանցվել են ներկայիս հիմնախնդիրները։

Ես ուզում եմ հասկանալ՝ նորանշանակ վարչապետը կկարողանա՞ Բ26- ից անկախ գործել։
Ես ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս է պայքարելու, որպեսզի վերականգնի վստահությունը սփյուռքի շրջանակներում։

Խնդիրը անձերի հետ կապված չէ, այլ համակարգի մեջ է: Համակարգը թաթախված է համակարգային կոռուպցիայի մեջ, համատարած անարխիայի է և ղեկավար-ենթակա ստորադասություն՝ լցված քաղաքական մենաշնորհով: Անհրաժեշտ է արմատական և համակարգային իրականացնել փոփոխություններ, ոչ թե քաղաքական շոուներ: Իշխանական կլանը սնվում է նույն կերակրաամանից և անձերի պաշտոնական փոփոխությունները չեն հանգեցնում դրական փոփոխության:

Թվարկվելիք խնդիրների շարքը բազմազան է։ Չմոռանանք ԼՂՀ հակամարտությունը, չմոռանանք կայծակնային արագությամբ աճող արտաքին պարտքը, գործազրկության բարձր մակարդակը, արտագաղթի բարձր տեմպերը և մի շարք սոցիալ-տնտեսական գործոնների առկայության մասին։

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը