Աշխարհ

22.10.2016 11:35


Բելառուսական ինքնաթիռը Կիև են վերադարձրել հայ ուղևորի պատճառով (տեսանյութ)

Բելառուսական ինքնաթիռը Կիև են վերադարձրել հայ ուղևորի պատճառով (տեսանյութ)

Ուկրաինական իշխանությունները Կիև են վերադարձրել Կիև-Մինսկ չվերթն իրականացնող «Բոինգ 737-800» բելառուսական ինքնաթիռը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»–ն՝ բելառուսական «Բելավիա» ավիաընկերության հաղորդագրությանը հղումով։

Ավիաընկերությունից պարզաբանել են, որ Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կմ հեռավորության վրա օդաչուն ավիակարգավարից հրահանգ է ստացել անհապաղ վերադառնալ օդանավակայան՝ առանց բացատրություն ստանալու։ Հայտարարվել է, որ հրամանը չկատարելու դեպքում օդ կբարձրացվեն կործանիչներ։

Օդանավում 136 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել։

Վայրէջքից հետո իրավապահներն օդանավից դուրս են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Վերալիցքավորումից հետո օդանավը մեկնել է Մինսկ և բարեհաջող վայրէջք կատարել։

«by24.org»–ի փոխանցմամբ՝ ՀՀ քաղաքացու ազգանունը Մարտիրոսյան է։ Ուկրաինայի հատուկ ծառայությունները նրան հետախուզման մեջ գտնվող հանցագործի հետ են նույնացրել։ Ավելի ուշ անվտանգության ծառայության աշխատակիցները նրանից ներողություն են խնդրել և թույլ տվել մեկնել Մինսկ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը