Լրահոս

22.12.2009 11:41

Յ. Մերզլյակով. «Հիմնարար սկզբունքները կարող են համաձայնեցվել»

Յ. Մերզլյակով. «Հիմնարար սկզբունքները կարող են համաձայնեցվել»

«Տարին ավարտում ենք դրական դինամիկայով»,-1news.az-ին փոխանցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը։ Նրա խոսքերով, խնդիրն այն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման դրական դինամիկան պահպանվի նաև գալիք տարում։ Սակայն, թե ինչպիսին կլինեն գործընթացները՝ Մերզլյակովը դժվարացել է ասել։ Ռուսաստանցի համանախագահը նշել է, որ հակամարտության լուծման միջնորդները կաշխատեն, որպեսզի ձեռքբերումները 2010թ. բերեն զգալի արդյունքների։ «Խոսքը ոչ թե  շրջանակային համաձայնագրի ստորագրման, այլ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման  մասին է։ Եթե դա տեղի ունենա, ապա այդ հենքի վրա կսկսվի ամբողջական խաղաղ համաձայնության տեքստի մշակումը։ Չեմ կարծում, որ դա կլինի ինչ-որ փաստաթղթի ստորագրում։ Դա կամ համատեղ կամ առանձին հայտարարություններ կլինեն այն մասին, որ հիմնարար սկզբունքները հավանության են արժանացել, և արտգործնախարարներին ու համանախագահներին տրվել է   կարգադրություն մշակելու համաձայնագրի բովանդակությունը»,-ասել է Մերզլյակովը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։