Աշխարհ

22.10.2016 11:15


Ծնունդով Կիևից երգչուհի Նատաշա Կորոլյովային արգելել են մուտք գործել Ուկրաինա

Ծնունդով Կիևից երգչուհի Նատաշա Կորոլյովային արգելել են մուտք գործել Ուկրաինա

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 5 տարով արգելել է երկիր մուտք գործել ծնունդով Կիևից երգչուհի Նատաշա Կորոլյովային, ով դեկտեմբերի 14–ին ծրագրել էր մենահամերգով հանդես գալ հարազատ քաղաքում։ Այս մասին հայտնում է «ntv.ru»–ն։

Համապատասխան փաստաթուղթը «Facebook»–ի իր էջում տեղադրել է «Братство» կազմակերպության ղեկավար Դմիտրի Կորչինսկին։

Ավելի վաղ Ուկրաինայի մշակույթի նախարարությունը հրապարակել էր ռուս և համաշխարհային մշակույթի 83 գործչի ցուցակը, ովքեր, իշխանությունների կարծիքով, Ուկրաինայի ազգային անվտանգության համար սպառնալիք են ներկայացնում։

Սև ցուցակ են ընդգրկվել նաև ռեժիսորներ Կարեն Շախնազարովը և Պավել Լունգինը, երաժիշտներ Ալեքսանդր Ռոզենբաումը, Նիկոլայ Ռաստորգուևը, դերասաններ Վալենտին Գրաֆտը, Օլեգ Տաբակովը, Վալենտինա Տելիչկինան, երգիչներ Լև Լեշչենկոն, Իոսիֆ Կոբզոնը և շատ ուրիշներ։

Նրանցից բացի՝ սև ցուցակում են հայտնվել նաև ամերիկյան «Limp Bizkit» ռոք խմբի առաջնորդ Ֆրեդ Դերսթը և ըմբշամարտիկ Ռոյ Ջոնս–կրտսերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը