Աշխարհ

22.10.2016 15:53


Մարդու տաղանդները կարելի է որոշել մատների երկարությամբ

Մարդու տաղանդները կարելի է որոշել մատների երկարությամբ

Նորվեգիայի բնական և տեխնիկական գիտությունների համալսարանից Կառլ Փինսկն իր գիտական աշխատության մեջ որոշել է դիտարկել այն հարցը՝ արդյոք ցուցամատի և մատնեմատի երկարությունը կարո՞ղ է պատմել մարդու տաղանդների մասին։

Մատների երկարության վրա ազդում է տեստոստերոնի մակարդակը ներարգանդային զարգացման ժամանակ։ Որքան այն բարձր է, այդքան երկար է լինում մատնեմատը՝ ցուցամատի հետ համեմատ։ Համարվում է, որ նման մատներով մարդիկ աչքի են ընկնում տարածական մտածողությամբ, մաթեմատիկական ունակություններով և սպորտային հակումներով։ Այս մասին փոխանցում է «Вокруг света»–ն։

Կառլ Փինսկի հետազոտությանը մասնակցել է 42 կին՝ տեստոստերոնի տարբեր մակարդականերով։ Նրանց առաջարկել են լուծել տարբեր խնդիրներ, ինչպես նաև չափվել է բոլոր մասնակիցների մատների երկարությունը։ Հետազոտությունը հաստատել է, որ կարճ ցուցամատը վկայում է տեստոստերոնի ավելի բարձր մակարդակի մասին անգամ հասուն տարիքում։ Ընդ որում, տեստոստերոնի ավելի բարձր մակարդակը նպաստում է մարդու ֆիզիկական ունակություններին։ Գիտնականը նաև նկատել է փոխկապվածություն լավ մաթեմատիկական ունակությունների և ավելի զարգացած տարածական մտածողության միջև։ Տեստոստերոնի ցածր մակարդակն ասոցացվում է լավ բանասիրական ունակություններով և տեքստերը լավ հիշելու կարողությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը