Լրահոս

22.12.2009 11:16

Ռուբեն Միրզախանյան. «Ի հայտ են եկել նախաձեռնություններ, որոնց զարգացումից, անշուշտ, կախված է ոչ միայն 2010թ.»

Ամփոփելով 2009թ.՝ «Թեքեյան» կենտրոնի տնօրեն Ռուբեն Միրզախանյանը նշել է, թե իր կարծիքով տարին բոլոր դեպքերում շատ հետաքրքիր էր։

-Տեսնենք, թե ինչպիսի զարգացում կունենան, չեմ ուզում օրիգինալ լինել, հայ-թուրքական հարաբերությունները։ Բոլոր պարագաներում տարին հետաքրքիր էր այն տեսանկյունից, որ ի հայտ են եկել նախաձեռնություններ, որոնց զարգացումից, անշուշտ, կախված է ոչ միայն 2010թ., այլ, ինձ թվում է, ողջ ապագան։ Համենայնդեպս՝ երկար ժամանակաշրջան, բայց դրա հետ մեկտեղ շատ են անհայտները թե՛ նույն հայ-թուրքական հարաբերությունների պարագայում, թե՛ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում,- ասել է նա։

Չնայած որ  լրատվամիջոցներում թեման կարծես արծարծվում է, սակայն միանշանակ որոշել հետագա ընթացքը, նրա կարծիքով, միայն Հայաստանն ի զօրու չէ։

Ռ. Միրզախանյանը անդրադարձել է նաև տնտեսական իրավիճակին և ասել, որ պետք է հույս կապենք տեղական կանխատեսումների հետ, որոնք նշում են, թե 2010թ. շատ ավելի հաջող կլինի. «Այդպես մեզ խոստանում են, իսկ թե ինչ կլինի իրականում, կտեսնենք»։

Ինչ վերաբերում է ակնկալիքներին, «Թեքեյան» կենտրոնի տնօրենն ասել է, որ իր կարծիքով բոլորը պարտավոր են դրականորեն տրամադրվել, որովհետև եթե դրական ես տրամադրվում, այդպես էլ լինում է. «Բոլոր դեպքերում, եկեք մտածենք լավը, որ թե՛ տնտեսության մեջ, թե՛ մշակութային կյանքում և յուրաքանչյուրիս անձնական կյանքում 2010թ. կլինի ավելի դրական, ավելի լավ լիցքերով, քան 2009թ. էր»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։