Աշխարհ

21.10.2016 15:30


Մեքսիկան կարտահանձնի նարկոբարոն Գաճաճին

Մեքսիկան կարտահանձնի նարկոբարոն Գաճաճին

Մեքսիկայի դատարանը հաստատել է Գաճաճ մականունով նարկոբարոն Հոակին Գուսմանին ԱՄՆ–ին արտահանձնելու մասին որոշումը՝ չընդունելով նրա պաշտպանի դիմումները։ Այս մասին, «Life.ru»–ի փոխանցմամբ, հայտնել են երկրի Գլխավոր դատախազությունից։

Սակայն «Սինալոա» թմրակարտելի ղեկավարի արտահանձնման ժամկետները հստակ որոշված չեն, ինչը նշանակում է, որ Գաճաճի փաստաբանները դեռ հնարավորություն ունեն կասեցնելու այդ գործընթացը։

«France-Presse»–ի փոխանցմամբ՝ իրավաբաններից մեկն արդեն իսկ հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել այդ որոշումը բարձրագույն ատյանում։

Աղբյուրը հիշեցնում է՝ ԱՄՆ–ում Գուսմանին մի քանի ցմահ ազատազրկում է սպառնում նրա կատարած հանցագործությունների՝ սպանությունների, մարդկանց առևանգելու և թմրադեղերի վաճառքի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը