Այսօր Ղարաբաղն ունի այն բոլոր խնդիրները, ինչ և Հայաստանը
Ո՞րն է ղարաբաղյան խնդիրը մեզ համար, կամ ի՞նչ հակադրենք «Karabagh bizimdir»-ին
Ադրբեջանական կողմի մոեցումը ղարաբաղյան հակամարտությանը, հիմնախնդրի կարգավորմանը մեզ համար թեև անընդունելի է, սակայն պարզ և հասկանալի: Ադրբեջանի համար ղարաբաղյան հակամարտությունը զուտ տարածքային խնդիր է: Նրանք հայտարարում են, թե հայերը օկուպացրել են իրենց հողերը ու հետ են պահանջում դրանք: Մենք էլ նրանց հետ բանավեճի մեջ ենք մտնում, թե բա՝ դրանք մեր «պատմական հողերն են», «ո՞ւր էիք դուք, երբ մենք այդտեղ ապրում էինք» և այլն: Այո, դա մեր պատմական հողն է, դա անվիճելի ճշմարտություն է, սակայն դա սխալ մոտեցում է: Անվիճելի ճշմարտությունը բանավեճի առարկա դարձնելով՝ մենք ինքներս այդ ճշմարտությունը կասկածի տակ ենք դնում:
Հայկական դիրքորոշումն այս հակամարտության համատեքստում պետք է հիմնված լինի այլ արժեքների վրա: Ղարաբաղյան հակամարտությունն արժեքային, քաղաքակրթական բնույթ ունի: Եվ խնդիրը միայն այն չէ, որ ադրբեջանցիները քոչվոր ազգ են, բոլորովին այլ մշակութային արժեքների կրող, ունեն այլ կրոն: Խնդիրն այն է, որ հայերը թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում զարգացման այլ ուղի են ընտրել, և այդ ուղին ժողովրդավարությունն է, համամարդկային և ազգային արժեքների ներդաշնակ համադրությունը:
Հայերը չեն կարող ապրել Ադրբեջանում, որովհետև Ադրբեջանը նացիստական բռնապետություն է, իսկ հայերը ցանկանում են ապրել ժողովրդավար պետությունում, որտեղ հարգվում ու պաշտպանվում են մարդու հիմնարար արժեքները, ստեղծված են պայմաններ՝ արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք ապահովելու համար: Սա է, ինչին մենք պետք է ձգտենք, և սա է, որ մենք պետք է ներկայացնենք աշխարհին:
Բայց սա միայն ձևականություն չէ, հակամարտությունը մեր օգտին լուծելու միջոց չէ: Սա կենսական պահանջ է: Հայկական պետությունների գոյությունը ժողովրդավարությանն այլընտրանք չունի: Այսօր Ղարաբաղն ունի այն բոլոր խնդիրները, ինչ և Հայաստանը՝ տնտեսական ճգնաժամ, գործազրկություն, արտագաղթ, դրան գումարած պատերազմից ավերված բնակավայրեր ու ենթակառուցվածքներ:
Տարիներ շարունակ այս խնդիրները դիտվել են որպես ածանցյալներ՝ առաջնահերթություն տալով դիվանագիտական խնդիրներին, բանակցություններին ու խնդրի քաղաքական լուծմանը: Իսկ Ղարաբաղի բնակչության կենսագործունեությունն ապահովվում է հիմնականում միջազգային օժանդակության ու բարեգործության հաշվին: Սա է, որ պետք է փոխվի:
Լեռնային Ղարաբաղը պետք է վերածվի «օֆշոր գոտու». այնտեղ տնտեսական գործունեություն ծավալող անհատներին ու կազմակերպություններին պետք է ընդհանրապես ազատել բոլոր տեսակի հարկերից: Եվ դա վերաբերում է թե՛ գործող տնտեսվարողներին, թե՛ նոր ներդրողներին: Երկիրը ներդրումների համար գրավիչ դարձնելու միայն մեկ միջոց կա՝ շահավետ պայմաններ ստեղծել գործարարների համար:
Դա անելու տարբեր միջոցներ կան, և ես դա այսպես եմ պատկերացնում: Գործարարները, որոնք գործունեություն են ծավալում ԼՂՀ տարածքում, ընդհանրապես հարկ չեն վճարում: Նրանք ստեղծում են աշխատատեղեր և իրենց վրա են վերցնում նաև սոցիալական պատասխանատվություն: Օրինակ՝ հանրային հաստատություններ են կառուցում՝ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ և այլն: Դա անում են նաև իրենց համար, որ իրենց աշխատողները մնան այդ տարածաշրջանում, ստիպված չլինեն տեղափոխվել այլ բնակավայրեր՝ երեխաներին դպրոց ուղարկելու հնարավորություն չունենալու պատճառով:
Իհարկե, հիմա շատերը կասեն, որ դա չարաշահումների առիթ է տալիս ոչ բարեխիղճ գործարարներին, որոնք կարող են կազմակերպությունը հիմնել Ղարաբաղում, բայց աշխատել Հայաստանի տարածքում: Սակայն դրա դեմը շատ հեշտ կարելի է առնել՝ համապատասխան օրենքներով: Ղարաբաղում արտադրված ապրանքն այսօր էլ է արտահանվում Հայաստանում գրանցված միջնորդների կողմից, քանի որ Ղարաբաղը ճանաչված չէ: Դա կարելի է օգտագործել՝ արտոնյալ հարկեր սահմանելով այդ միջնորդների համար: Նրանք կվճարեն քիչ հարկեր, բայց կվճարեն, իսկ իրենց կոնտրագենտները Ղարաբաղում՝ ոչ: Արդյունքում՝ մի կողմից կխթանվի Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացումը, մյուս կողմից էլ կխուսափենք «ստվերի» մեծացումից: Սա է, որ մենք պետք է հակադրենք Ադրբեջանի տարածքային պահանջներին. Ղարաբաղը մեզ համար պարզապես տարածք չէ, ոչ էլ «պատմական հող». այն մեր Հայրենիքն է, մեր երկիրը, որտեղ մենք ցանկանում ենք ազատ ապրել ու զարգանալ: Ղարաբաղյան խնդիրը մեզ համար ամենևին էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը չէ, այլ Արցախի և, առհասարակ, հայ ժողովրդի ազատ ու բարեկեցիկ կյանքը, որը հնարավոր չէ Ադրբեջանի կազմում:
Հ.գ. Այս մոտեցումը, համապատասխան փոփոխություններով, պետք է կիրառել նաև Հայաստանում: Վերջապես, պետք է հասկանանք, որ ազատ ու ժողովրդավար լինելը շահավետ է: Հայաստանը պետք է դադարի մուրացկան լինելուց և վստահելի ու հաջողակ գործընկեր դառնա ներդրողների համար:
Այսօր Ղարաբաղն ունի այն բոլոր խնդիրները, ինչ և Հայաստանը
Ո՞րն է ղարաբաղյան խնդիրը մեզ համար, կամ ի՞նչ հակադրենք «Karabagh bizimdir»-ին
Ադրբեջանական կողմի մոեցումը ղարաբաղյան հակամարտությանը, հիմնախնդրի կարգավորմանը մեզ համար թեև անընդունելի է, սակայն պարզ և հասկանալի: Ադրբեջանի համար ղարաբաղյան հակամարտությունը զուտ տարածքային խնդիր է: Նրանք հայտարարում են, թե հայերը օկուպացրել են իրենց հողերը ու հետ են պահանջում դրանք: Մենք էլ նրանց հետ բանավեճի մեջ ենք մտնում, թե բա՝ դրանք մեր «պատմական հողերն են», «ո՞ւր էիք դուք, երբ մենք այդտեղ ապրում էինք» և այլն: Այո, դա մեր պատմական հողն է, դա անվիճելի ճշմարտություն է, սակայն դա սխալ մոտեցում է: Անվիճելի ճշմարտությունը բանավեճի առարկա դարձնելով՝ մենք ինքներս այդ ճշմարտությունը կասկածի տակ ենք դնում:
Հայկական դիրքորոշումն այս հակամարտության համատեքստում պետք է հիմնված լինի այլ արժեքների վրա: Ղարաբաղյան հակամարտությունն արժեքային, քաղաքակրթական բնույթ ունի: Եվ խնդիրը միայն այն չէ, որ ադրբեջանցիները քոչվոր ազգ են, բոլորովին այլ մշակութային արժեքների կրող, ունեն այլ կրոն: Խնդիրն այն է, որ հայերը թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում զարգացման այլ ուղի են ընտրել, և այդ ուղին ժողովրդավարությունն է, համամարդկային և ազգային արժեքների ներդաշնակ համադրությունը:
Հայերը չեն կարող ապրել Ադրբեջանում, որովհետև Ադրբեջանը նացիստական բռնապետություն է, իսկ հայերը ցանկանում են ապրել ժողովրդավար պետությունում, որտեղ հարգվում ու պաշտպանվում են մարդու հիմնարար արժեքները, ստեղծված են պայմաններ՝ արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք ապահովելու համար: Սա է, ինչին մենք պետք է ձգտենք, և սա է, որ մենք պետք է ներկայացնենք աշխարհին:
Բայց սա միայն ձևականություն չէ, հակամարտությունը մեր օգտին լուծելու միջոց չէ: Սա կենսական պահանջ է: Հայկական պետությունների գոյությունը ժողովրդավարությանն այլընտրանք չունի: Այսօր Ղարաբաղն ունի այն բոլոր խնդիրները, ինչ և Հայաստանը՝ տնտեսական ճգնաժամ, գործազրկություն, արտագաղթ, դրան գումարած պատերազմից ավերված բնակավայրեր ու ենթակառուցվածքներ:
Տարիներ շարունակ այս խնդիրները դիտվել են որպես ածանցյալներ՝ առաջնահերթություն տալով դիվանագիտական խնդիրներին, բանակցություններին ու խնդրի քաղաքական լուծմանը: Իսկ Ղարաբաղի բնակչության կենսագործունեությունն ապահովվում է հիմնականում միջազգային օժանդակության ու բարեգործության հաշվին: Սա է, որ պետք է փոխվի:
Լեռնային Ղարաբաղը պետք է վերածվի «օֆշոր գոտու». այնտեղ տնտեսական գործունեություն ծավալող անհատներին ու կազմակերպություններին պետք է ընդհանրապես ազատել բոլոր տեսակի հարկերից: Եվ դա վերաբերում է թե՛ գործող տնտեսվարողներին, թե՛ նոր ներդրողներին: Երկիրը ներդրումների համար գրավիչ դարձնելու միայն մեկ միջոց կա՝ շահավետ պայմաններ ստեղծել գործարարների համար:
Դա անելու տարբեր միջոցներ կան, և ես դա այսպես եմ պատկերացնում: Գործարարները, որոնք գործունեություն են ծավալում ԼՂՀ տարածքում, ընդհանրապես հարկ չեն վճարում: Նրանք ստեղծում են աշխատատեղեր և իրենց վրա են վերցնում նաև սոցիալական պատասխանատվություն: Օրինակ՝ հանրային հաստատություններ են կառուցում՝ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ և այլն: Դա անում են նաև իրենց համար, որ իրենց աշխատողները մնան այդ տարածաշրջանում, ստիպված չլինեն տեղափոխվել այլ բնակավայրեր՝ երեխաներին դպրոց ուղարկելու հնարավորություն չունենալու պատճառով:
Իհարկե, հիմա շատերը կասեն, որ դա չարաշահումների առիթ է տալիս ոչ բարեխիղճ գործարարներին, որոնք կարող են կազմակերպությունը հիմնել Ղարաբաղում, բայց աշխատել Հայաստանի տարածքում: Սակայն դրա դեմը շատ հեշտ կարելի է առնել՝ համապատասխան օրենքներով: Ղարաբաղում արտադրված ապրանքն այսօր էլ է արտահանվում Հայաստանում գրանցված միջնորդների կողմից, քանի որ Ղարաբաղը ճանաչված չէ: Դա կարելի է օգտագործել՝ արտոնյալ հարկեր սահմանելով այդ միջնորդների համար: Նրանք կվճարեն քիչ հարկեր, բայց կվճարեն, իսկ իրենց կոնտրագենտները Ղարաբաղում՝ ոչ: Արդյունքում՝ մի կողմից կխթանվի Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացումը, մյուս կողմից էլ կխուսափենք «ստվերի» մեծացումից:
Սա է, որ մենք պետք է հակադրենք Ադրբեջանի տարածքային պահանջներին. Ղարաբաղը մեզ համար պարզապես տարածք չէ, ոչ էլ «պատմական հող». այն մեր Հայրենիքն է, մեր երկիրը, որտեղ մենք ցանկանում ենք ազատ ապրել ու զարգանալ: Ղարաբաղյան խնդիրը մեզ համար ամենևին էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը չէ, այլ Արցախի և, առհասարակ, հայ ժողովրդի ազատ ու բարեկեցիկ կյանքը, որը հնարավոր չէ Ադրբեջանի կազմում:
Հ.գ. Այս մոտեցումը, համապատասխան փոփոխություններով, պետք է կիրառել նաև Հայաստանում: Վերջապես, պետք է հասկանանք, որ ազատ ու ժողովրդավար լինելը շահավետ է: Հայաստանը պետք է դադարի մուրացկան լինելուց և վստահելի ու հաջողակ գործընկեր դառնա ներդրողների համար:
Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից