ԵՄ գագաթաժողովը Ռուսաստանի դեմ Սիրիայի հարցով պատժամիջոցներ չի սահմանել
Համաձայն Բրյուսելում տեղի ունեցած գագաթաժողովի առաջին օրվա ամփոփիչ արդյունքների՝ ԵՄ անդամ պետություններըՍիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով Մոսկվայի և Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցներ չեն սահմանել:
Մինչ գագաթաժողովի սկսելը ԶԼՄ-ն լուրեր էր տարածել, որոնց համաձայն՝ ԵՄ անդամ երկրները քննարկելու էին Ռուսաստանի և Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հարցը։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։
–ԵՄ խոշոր երկրները կողմ են պատժամիջոցների սահմանմանը, սակայն վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ է փոխհամաձայնության գալ,– լրագրողներին հայտնել է ԵՄ-ի աղբյուրը։
–Մենք դեռևս չենք կարող մեկնաբանել Սիրիայի հարցով Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր սահմանման հարցը,–ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ պետք է սպասել գագաթաժողովի արդյունքում ներկայացվելիք վերջնական բանաձևին:
Այնուամենայնիվ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ ԵՄ երկրները քննարկելու են ՌԴ նկատմամբ պատժամիջոցների սահմանման հարցը, եթե Հալեպում ներկայումս իրականացվող ինտենսիվ ավիահարվածները շարունակվեն նույն ոգով:
ԵՄ գագաթաժողովը Ռուսաստանի դեմ Սիրիայի հարցով պատժամիջոցներ չի սահմանել
Համաձայն Բրյուսելում տեղի ունեցած գագաթաժողովի առաջին օրվա ամփոփիչ արդյունքների՝ ԵՄ անդամ պետությունները Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով Մոսկվայի և Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցներ չեն սահմանել:

7or.am