Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ–ի կայքում: Դիվանագետները քննարկել են Սիրիայի խնդիրը, մասնավորապես Հալեպի արևելյան մասում իրավիճակի կարգավորման ուղիները, Իրաքի և Եմենի իրադրությունը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների մի քանի ասպեկտներ:
Լավրովը նշել է, որ ոչ միայն խաղաղ բնակիչներին, այլ նաև ապօրինի զինված խմբավորումների մասնակիցներին է հնարավորություն ընձեռված անարգել հեռանալ քաղաքից, մինչդեռ զինյալները վիժեցնում են հրադադարը և խոչընդոտում բնակչության տարհանումը։
Հաղորդագրության մեջ ընդգծվել է, որ ԱՄՆ-ը պետք է կատարի ահաբեկչական խմբավորումներից «չափավոր» ընդդիմության ջոկատներ զատելու իր վաղեմի խոստումը։
Զրուցակիցները պայմանավորվել են, որ ռուսական և ամերիկյան կողմերը կշարունակեն աշխատանքն այդ հարցերի շուրջ:
Լավրովն ու Քերրին հեռախոսազրույց են ունեցել

7or.am