Աշխարհ

21.10.2016 10:40


Ճապոնիայում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի արևմուտքում՝ Տոտորի պրեֆեկտուրայում, 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն՝ հղում անելով Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությանը։

Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվում է 10 կմ խորության վրա։ Ըստ ճապոնական 7– բալանոց սանդղակի՝ ցնցումների առավելագույն ուժը կազմել է 6 բալ։ Ցունամիի սփառնալիքներ չկան։ Ավերածությունների և զոհերի մասին տեղեկատվություն դեռևս չի ստացվել։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ճապոնիայի 47 պրեֆեկտուրայից 31–ում։ Մի շարք շրջաններում անվտանգության նկատառումներով կանգնեցվել է էլեկտրագնացքների երթևեկությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը