Աշխարհ

21.10.2016 10:45


ԶԼՄ–ն կասկածել է Քլինթոնին ԱՄՆ միջուկային զինանոցի մասին գաղտնի տեղեկատվությունը բացահայտելու մեջ (տեսանյութ)

ԶԼՄ–ն կասկածել է Քլինթոնին ԱՄՆ միջուկային զինանոցի մասին գաղտնի տեղեկատվությունը բացահայտելու մեջ (տեսանյութ)

Հեռուստաբանավեճերի վերջին 3–րդ փուլի ընթացքում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը կարող էր ակամա բացահայտել ԱՄՆ միջուկային սպառազինության մասին գաղտնի տեղեկատվությունը։ Այս մասին հայտնում է «Fox News» հեռուստաալիքը։

–Երբ նախագահը հրաման է տալիս միջուկային զենքի արձակման մասին, ապա այն պետք է իրականացնեն։ Հրամանը տալուց անցնում է մոտավորապես 4 րոպե, մինչև որ դրա համար պատասխանատու մարդիկ անում են դա,– հայտարարել է Քլինթոնը՝ ակնարկելով, որ իր հակառակորդ Դոնալդ Թրամփին չի կարելի վստահել միջուկային զենքի վերահսկումը։

Քլինթոնի այս հայտարարությունից հետո շատ մասնագետներ հայտարարել են, որ դա «համարվում է ԱՄՆ–ի ազգային անվտանգության և օրենսդրության արձանագրությունների ուղիղ խախտում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը