Օբաման իր կատարած բարեփոխումների մասին խոսելիս զուգահեռ է անցկացրել այրվող սմարթֆոնների հետ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, պատասխանելով իր կատարած առողջապահական բարեփոխումների վերաբերյալ քննադատությանը, զուգահեռ է անցկացրել սմարթֆոնների շուկայի հետ։
Օբամայի խոսքերով՝ «եթե հեռախոսը մի քանի թերություն ունի, ապա ընկերությունն այն անպիտան չի համարում, այլ ուղղում է և բարելավում»։
«Բացառությամբ այն դեպքերի, երբ այն բոցավառվում է։ Այդ ժամանակ դուք հետ եք կանչում ապրանքը շուկայից»,– ծիծաղելով հավելել է նախագահը։
Չնայած Օբաման որևէ հստակ ապրանքանիշի անուն չի տվել, շատերը որոշել են, որ տվյալ կատակն ուղղված էր «Samsung» ընկերության հասցեին, որը վերջերս ստիպված էր դադարեցնել «Galaxy Note 7» սմարթֆոնների վաճառքը՝ այրվելու բազմաթիվ դեպքերի պատճառով։

7or.am